Փոքր կոնքի ՄՌՇ

Եռօրյա մինի-սեմինար ՄՌՇ մասնագետների համար: Յուրաքանչյուր օր կունենանք երեք ակադեմիական դասաժամ՝ հագեցած ինֆորմացիայով, սակայն միևնույն ժամանակ չհոգնեցնող, որպեսզի կարողանանք ուսումնասիրել նվազագույնը 50 կլինիկական դեպք:

Սպառված

Դասացուցակ

Ամսաթիվ/Ժամ Տևողություն Անցկացնող/Ինֆորմացիա
2022.12.20 18:00 45 Րոպե

Իրինա Տրոֆիմենկո

Կանանց փոքր կոնքի ՄՌ-անատոմիան և անատոմիական տարբերակները, հետազոտության նկարագրության պարտադիր կետերը (check- list)(դասախոսության)։

2022.12.20 18:45 45 Րոպե

Արգանդի մարմնի բարորակ փոփոխություններ (ինտերակտիվ դասախոսություն)։

2022.12.20 19:45 45 Րոպե

Կլինիկական դեպքերի վերլուծություն։

2022.12.22 18:00 45 Րոպե

Ձվարանների նորագոյացությունների տարբերակիչ ախտորոշում՝ բարդ կիստայի ՄՌ-հատկանիշներ (ինտերակտիվ դասախոսություն)։

2022.12.22 18:45 45 Րոպե

Ձվարանների նորագոյացությունների տարբերակիչ ախտորոշում՝ կիստոզ-սոլիդ գոյացության ՄՌ-հատկանիշներ (ինտերակտիվ դասախոսություն)։

2022.12.22 19:45 45 Րոպե

Կլինիկական դեպքերի վերլուծություն, հետազոտության նկարագրության պարտադիր կետերը (check-list)։

2022.12.24 18:00 45 Րոպե

Ձվարանների նորագոյացությունների տարբերակիչ ախտորոշում՝ սոլիդ գոյացության ՄՌ-հատկանիշներ (ինտերակտիվ դասախոսություն)։

2022.12.24 18:45 45 Րոպե

Արտաքին սեռական էնդոմետրիոզ (ինտերակտիվ դասախոսություն)։

2022.12.24 19:45 45 Րոպե

Կլինիկական դեպքերի վերլուծություն, հետազոտության նկարագրության պարտադիր կետերը (check-list)։

40,000 ֏

Նկարագրությունը

Ուսումնառության նպատակները՝

  • տարբերակել ֆունկցիոնալ նորման ախտաբանական փոփոխություններից
  • կառուցել ՄՌ-հետազոտության ուղեցույցը ըստ ներկայացված կլինիկական հարցադրման` չմոռանալով, որ ժամանակը «ոսկի» է
  • կազմել գինեկոլոգի համար հասկանալի և օգտակար եզրակացություններ։

Սեմինարում ընդգրկված թեմաներն են՝

  • կանացի փոքր կոնքի նորմալ ՄՌ-պատկեր
  • արգանդի մարմնի բարորակ փոփոխություններ,
  • արտաքին սեռական էնդոմետրիոզ,
  • ձվարանների նորագոյացությունների տարբերակիչ ախտորոշում։

Դասընթացավար՝

Բժիշկ-ճառագայթաբան, բ.գ.թ. Իրինա Տրոֆիմենկո, Ռուսաստանի ռենտգենոլոգների և ռադիոլոգների ասոցիացիայի մոսկովյան ռեգիոնալ բաժնի (МРО РОРР) ծրագրային ղեկավար, ESOI կրթական կոմիտեի անդամ, Նաիրի ԲԿ-ի փորձագետ։

Մասնակիցների առավելագույն քանակը՝ 15:
Թիրախային լսարան՝ փորձառու ՄՌՇ մասնագետներ:
Աշխատանքային լեզուն՝ ռուսերեն:
Հավաստագրված չէ:

Նմանատիպ ծրագրեր

ՄՌՇ բազային բազմաբաղադրիչ կրթական ծրագիր. 1 և 2 Հավաստագրված Ծրագիր
ՄՌՇ բազային բազմաբաղադրիչ կրթական ծրագիր. 1 և 2

Դասընթացը նախատեսված է կլինիկական օրդինատրների, սկսնակ ՄՌՇ մասնագետների, ինչպես նաև ՄՌՇ պատկերների վերծանմամբ հետաքրքրվող բժիշկների համար։

ՄՌՇ բազային բազմաբաղադրիչ կրթական ծրագիր․ բաղադրիչ 1 և 2 Հավաստագրված Ծրագիր
ՄՌՇ բազային բազմաբաղադրիչ կրթական ծրագիր․ բաղադրիչ 1 և 2

Դասընթացը նախատեսված է կլինիկական օրդինատրների, սկսնակ ՄՌՇ մասնագետների, ինչպես նաև ՄՌՇ պատկերների վերծանմամբ հետաքրքրվող այլ բժիշկների համար։