- Գլխավոր
- Դպրոցի առաքելությունը
Դպրոցի առաքելությունը
Ռադիոլոգիայի Հայկական դպրոցը հիմնադրվել է 2022թ-ին։ Այն իր տեսակով առաջին կառույցն է Հայաստանում։
Դպրոցը հիմնվել է Նաիրի բժշկական կենտրոնի ռադիոլոգիայի բաժանմունքի երկարամյա հարուստ փորձի, ինչպես նաև Եվրոպայի, Միացյալ Նահանգների և Ռուսատանի առաջատար կլինիկաներում ուսումնասիրված ոլորտի արդի մոտեցումների վրա։
Դպրոցի հիմնական նպատակն է կրթել առաջադեմ և փորձառու ռադիոլոգների՝ հիմնվելով միջազգային արդի պրոտոկոլների և ժամանակակից մոտեցումների, տեսական և գործնական մեթոդաբանության սկզբունքների վրա: Ուսուցումը միտված է մասնագետի հմտությունների կատարելագործմանը և նորագույն մեթոդների ուսուցմանը։
Դպրոցը համագործակցում է ՀՀ առաջատար ռադիոլոգների հետ, ոլորտի համանուն եվրոպական, ամերիկան և ռուսական միջազգային գործընկեր դպրոցների հետ, ինչպես նաև Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի և ռադիոլոգիայի եվրոպական ասոցիացիանների հետ։
Դպրոցում առկա ծրագրերն ընդգրկում են ռադիոլոգիայի բոլոր ոլորտները
1․Ճառագայթային ախտորոշում (ռենտգեն, համակարգչային տոմոգրաֆիա, մամոգրաֆիա)
2․ Ոչ ճառագայաթային հետազոտման մեթոդներ ( մագնիսառեզոնանսայաին տոմոգրաֆիա, ուլտրաձայանային հետազոտություն)
3․Ինտերվենցիոն օնոկոլոգիա, ինտերվենցիոն վիրաբուժություն
Ուսուցումն իրականցվում է առկա և հեռավար մեթոդներով։
Սիրով սպասում ենք Ձեզ՝ միասին ուսումնասիրելու բժշկագիտության ամենաարդիական և դինամիկ զարգացող ճյուղերից մեկը՝ ռադիոլոգիան։