Ուսանողների ուղեցույց

Ինչպե՞ս օգտվել կայքից 

Կայքից օգտվելու համար անհրաժեշտ է ստեղծել հաշիվ: Սեղմեք մուտք կոճակը կայքի վերին հատվածում, այնուհետև միացեք կոճակը և բոլոր դաշտերում լրացնելով Ձեր տվյալները՝ գրանցվեք:

Ինչպես գրանցվել

Ձեր նշած էլ.փոստին կստանաք գրանցումը հաստատելու նամակ: Անցեք այդ նամակով ստացած հղումով, որից հետո արդեն կկարողանաք մուտք գործել կայքի Ձեր հաշիվ՝ մուտքանունով (էլ. փոստի հասցե) և գաղտնաբառով:

ԻՆՉՊԵ՞Ս ԳՐԱՆՑՎԵԼ ԾՐԱԳՐԻ

Որևէ ծրագրի գրանցվելու համար անհրաժեշտ է մուտք գործել կայք Ձեր օգտատիրոջ անունով և գաղտնաբաառով, այնուհետև Ձեր ցանկացած դասընթացի էջում սեղմել գնել կամ գրանցվել կոճակը:

ինչպես գրանցվել դասընթացի

Վճարման համար գործում է երկու տարբերակ՝ քարտային և փոխանցումային: Ընտրեք Ձեզ հարմար տարբերակը և շարունակեք: 

Քարտային տարբերակն ընտրելու պարագայում հետևեք քայլերի հաջորդականությանը և կատարեք վճարումը: 
Փոխանցման տարբերակն ընտրելու պարագայում կբացվի էջ, որտեղ կտեսնեք հաշվեհամարը և բանկային անհրաժեշտ տվյալները, որպեսզի դրանց միջոցով կատարեք փոխանցում: Խնդրում ենք նկարել այդ էջը, որպեսզի տվյալները պահպանվեն Ձեր հեռախոսում՝ հետագայում փոխանցումն իրականացնելու համար: 

  • Փոխանցումն անհրաժեշտ է կատարել դասընթացը գնելու կամ դրան հաջորդող օրվա ընթացքում: 
  • Փոխանցումը կատարելուց հետո որևէ հավելյալ գործողություն Ձեզնից չի պահանջվում, եթե փոխանցելիս նպատակ դաշտում լրացրել եք Ձեր անունը կամ բջջային հավելվածով Ձեր անունով հաշվեհամարից եք կատարել փոխանցումը:
  • Այն դեպքում, երբ վճարել եք այնպիսի համակարգից, որի դեպքում հնարավոր չի եղել նշել Ձեր անունը, ապա անդորրագիրն անհրաժեշտ է ուղարկել էլ.փոստով, որպեսզի կարողանանք Ձեր վճարումը նույնականացնել Ձեր գրանցման հետ:

Ձեր անձնական էջում կարող եք դիտել այն ծրագրերը, որոնց գրանցվել եք: 
Ձեր գնած դասընթացի կարգավիճակը մշակված դառնալը կնշանակի, որ գրանցումը բարեհաջող է անցել: 

Հարցերի դեպքում կարող եք օգտվել կայքի ուղարկել նամակ տարբերակից, որի դեպքում Ձեր հարցման պատասխան գրությունը կստանաք էլ. փոստին: Կարող եք կապ հաստատել նաև անմիջապես էլեկտրոնային փոստով՝ [email protected]: