- Գլխավոր
- Իրինա Տրոֆիմենկո
Իրինա Տրոֆիմենկո
Բժիշկ-ճառագայթաբան, բ.գ.թ.
Ռուսաստանի ռենտգենոլոգների և ռադիոլոգների ասոցիացիայի մոսկովյան տարածաշրջանային բաժնի (МРО РОРР) ծրագրային ղեկավար,
ESOI կրթական կոմիտեի անդամ, Նաիրի ԲԿ-ի փորձագետ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
2015-2022 թթ. Առողջապահության վարչության Բժշկական ռադիոլոգիայի գիտագործնական կենտրոնի ուսումնական բաժնի ղեկավար ք.Մոսկվա
2014-2022 թթ. Եվրոպական Բժկական Կենտրոն -բժիշկ ռենտգենոլոգ ք.Մոսկվա
2009-2014թթ. Siemens ՍՊԸ, առողջապահության սեկտոր- ցանկացած բարդության ՄՌՏ սարքավորման կիրառման փորձագետ ք.Սանկտ-Պետերբուրգ
2008-2014թթ. Թիվ 40 քաղաքային հիվանդանոց - բժիշկ ռենտգենոլոգ ՀՇ և ՄՌՏ ք. Սանկտ-Պետերբուրգ
2006-2008թթ. Ս.Մ.Կիրովի անվան ռազմաբժշկական ակադեմիա, ռենգենոլոգիայի և ռադիոլոգիայի ամբիոնի կլինիկական օրդինատոր /ՀՇ/ ք. Սանկտ-Պետերբուրգ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՄՏՈւԹՅՈւՆՆԵՐ
ՀՇ-կորոնարոգրաֆիա, վիրտուալ կոլոնոսկոպիա, ՀՇ-պերֆուզիա, անգիոգրաֆիա, բոլյուսային մուլտիֆազային կոնտրաստավորում, սարքավորումների հետ աշխատանքի հմտությունների դասավանդման մեծ փորձ, սկանավորման պրոտոկոլների մշակում տվյալ կենտրոնի առանձնահատկություններին համապատասխան
ՄՌՏ-ցանկացած օրգան համակարգերի ՄՌՏ կատարում և մեկնաբանում, այդ թվում կանացի և տղամարդու փոքր կոնքի, որովայնի օրգանների, նեյրովիզուալիզացիա
ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄ
Բազմաթիվ ուսումնական դասախոսություններ, սեմինարներ, կլինիկական դեպքերի քննարկումներ Ռուսական ռենտգենոռադիոլոգների միավորման կազմակերպած սեմինարների ընթացքում:
ԿՐԹՈւԹՅՈւՆ
2009թ. Ս.Մ.Կիրովի անվան ռազմաբժշկական ակադեմիա, ռենտգենոլոգիայի ամբիոն ք Սանկտ-Պետերբուրգ Բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ՝ ՄՌՏ հնարավորությունները ձվարանների գոյացությունների տարբերակիչ ախտորոշման մեջ թեմայով ատենախոսության պաշտպանություն
2006-2008թթ. Ս.Մ.Կիրովի անվան ռազմաբժշկական ակադեմիա, ռենտգենոլոգիայի ամբիոն ք. Սանկտ-Պետերբուրգ Ռենտգենոլոգիա մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրա
2000-2006թթ. Հեռարևելյան պետական բժշկական համալսարան ք. Վլադիվոստոկ Բուժական ֆակուլտետ