ՄՌՇ բազային բազմաբաղադրիչ կրթական ծրագիր․ բաղադրիչ 1 և 2

Հավաստագրված Ծրագիր

Դասընթացը նախատեսված է կլինիկական օրդինատրների, սկսնակ ՄՌՇ մասնագետների, ինչպես նաև ՄՌՇ պատկերների վերծանմամբ հետաքրքրվող այլ բժիշկների համար։

Սպառված
40,000 ֏

Նկարագրությունը

 

Այս ծրագիրն իդեալական մեկնարկային կետ է ՄՌՇ-ում Ձեր ամուր հիմքը ստեղծելու և գործնական հմտություններ ձեռք բերելու համար: Կրթական ծրագիրը վարում բժիշկ-ռադիոլոգ Անի Շիրվանյանը:

Դասախոսության ավարտին կտրվեն՝

  • ՌՀԴ դիպլոմներ
  • վկայականներ՝ միայն բժիշկ-մասնագետներին

 

Դասացուցակ

Ապրիլի 14` 17:00-20:00 - ՄՌՏ ֆիզիկայի հիմնական հիմունքներ, ռեժիմներ, ողնաշարի անատոմիա

Ապրիլի 17` 17:00-20:00 -Ողնաշարի դեգեներատիվ-դիստրոֆիկ փոփոխություններ և միջողային սկավառակների ճողվածքներ

Ապրիլի 19` 11:00-14:00 -Ողերի մարմինների օջախային փոփոխություններ, արտակարգ իրավիճակների պատկերավորում

Ապրիլի 21` 17:00-20:00 -Գլխուղեղի անատոմիա՝ մաս 1

Ապրիլի 23` 17:00-20:00 -Գլխուղեղի անատոմիա՝ մաս 2

Ապրիլի 25` 17:00-20:00 -Գլխուղեղի տարիքային առանձնահատկություններ Ապրիլի 28` 17:00-20:00- Ամփոփում` նախորդ թեմաների կրկնություն։

Ապրիլի 30` 17:00-20:00 -Գլխուղեղի արյան շրջանառաության սուր խանգարումներ

Մայիսի 3` 11:00-14:00 -Սպիտակ նյութի պաթոլոգիաներ

Մայիսի 5` 17:00-20:00 -Նեյրոդեգեներատիվ հիվանդություններ՝ մաս 1

Մայիսի 7` 17:00-20:00 -Նեյրոդեգեներատիվ հիվանդություններ՝ մաս 2

Մայիսի 9` 17:00-20:00 -Նյարդաբանական արտակարգ իրավիճակների պատկերավորում

Մայիսի 12` 17:00-20:00 -Ամփոփում:

 

Նմանատիպ ծրագրեր