Շագանակագեղձի քաղցկեղի վերիֆիկացիա․ շագանակագեղձի թիրախային ֆյուժն բիոպսիա

Նոյեմբերի 18, 2023

20,000 ֏

Նկարագրությունը

Canon  Medical ընկերության հայաստանյան ներկայացուցչության և Ռադիոլոգիայի հայկական դպրոցի համատեղ կազմակերպմամբ ս.թ. նոյեմբերի 18-ին անցկացվելու է «Շագանակագեղձի քաղցկեղի վերիֆիկացիա․ շագանակագեղձի  թիրախային ֆյուժն բիոպսիա» թեմայով սեմինար:

Սեմինարը կվարի բ.գ.դ. ռադիոլոգ Վլադիմիր Կապուստինը: Սեմինարը հագեցած կլինի ինչպես դասախոսություններով, այնպես էլ վարպետաց դասով: Առաջին անգամ կցուցադրվի ֆյուժն բիոպսիայի տեխնիկան, ինչպես նաև մասնակիցները հնարավորություն կունենան ինքնուրույն փորձելու վերջինս ֆանտոմի վրա:

Շտապեք գրանցվել, տեղերը սահմանափակ են:

Սեմինարի անցկացման լեզուն՝ ռուսերեն:

 

9․00-10․00 Գրանցում

10․00-10․15 Բացման խոսք

10․15-11․00 Դասախոսություն՝ Ճառագայթյային մեթոդների հնարավորությունները շագանակագեղձի քաղցկեղի  վաղ ախտորոշման և բուժման փուլերում

11․00-11․15 Հարցեր և պատասխաններ

11․15-Դասախոսություն՝ Շագանակագեղձի բիոպսիա, կատարման մեթոդիկաները, առավելությունները և սահմանափակումները։ Շագանակագեղձի ֆյուժն բիոպսիա։

12․00-12․15 Հարցեր և պատասխաններ

12․15-13․00  Սուրճի ընդմիջում

13․00-13․30 Ֆյուժն բիոպսիայի ցուցադրման վարպետաց դաս ֆանտոմի վրա։

13․30-16․00 Միջամտության ինքնուրույն կատարում դասախոսի հսկողության տակ ֆանտոմի վրա։