Շագանակագեղձի քաղցկեղի վերիֆիկացիա․ շագանակագեղձի թիրախային ֆյուժն բիոպսիա

Նոյեմբերի 18, 2023

20,000 ֏

Նկարագրությունը

Canon  Medical ընկերության հայաստանյան ներկայացուցչության և Ռադիոլոգիայի հայկական դպրոցի համատեղ կազմակերպմամբ ս.թ. նոյեմբերի 18-ին անցկացվելու է «Շագանակագեղձի քաղցկեղի վերիֆիկացիա․ շագանակագեղձի  թիրախային ֆյուժն բիոպսիա» թեմայով սեմինար:

Սեմինարը կվարի բ.գ.դ. ռադիոլոգ Վլադիմիր Կապուստինը: Սեմինարը հագեցած կլինի ինչպես դասախոսություններով, այնպես էլ վարպետաց դասով: Առաջին անգամ կցուցադրվի ֆյուժն բիոպսիայի տեխնիկան, ինչպես նաև մասնակիցները հնարավորություն կունենան ինքնուրույն փորձելու վերջինս ֆանտոմի վրա:

Շտապեք գրանցվել, տեղերը սահմանափակ են:

Սեմինարի անցկացման լեզուն՝ ռուսերեն:

 

9․00-10․00 Գրանցում

10․00-10․15 Բացման խոսք

10․15-11․00 Դասախոսություն՝ Ճառագայթյային մեթոդների հնարավորությունները շագանակագեղձի քաղցկեղի  վաղ ախտորոշման և բուժման փուլերում

11․00-11․15 Հարցեր և պատասխաններ

11․15-Դասախոսություն՝ Շագանակագեղձի բիոպսիա, կատարման մեթոդիկաները, առավելությունները և սահմանափակումները։ Շագանակագեղձի ֆյուժն բիոպսիա։

12․00-12․15 Հարցեր և պատասխաններ

12․15-13․00  Սուրճի ընդմիջում

13․00-13․30 Ֆյուժն բիոպսիայի ցուցադրման վարպետաց դաս ֆանտոմի վրա։

13․30-16․00 Միջամտության ինքնուրույն կատարում դասախոսի հսկողության տակ ֆանտոմի վրա։

Նմանատիպ ծրագրեր

ՄՌՇ բազային բազմաբաղադրիչ կրթական ծրագիր․ բաղադրիչ 1 և 2 Հավաստագրված Ծրագիր
ՄՌՇ բազային բազմաբաղադրիչ կրթական ծրագիր․ բաղադրիչ 1 և 2

Դասընթացը նախատեսված է կլինիկական օրդինատրների, սկսնակ ՄՌՇ մասնագետների, ինչպես նաև ՄՌՇ պատկերների վերծանմամբ հետաքրքրվող այլ բժիշկների համար։

Ավշային համակարգի ՈւՁՀ, լիմֆադենոպաթիա, NODE-RADS համակարգ Հավաստագրված Ծրագիր
Ավշային համակարգի ՈւՁՀ, լիմֆադենոպաթիա, NODE-RADS համակարգ

Դասընթացը նախատեսված է ինչպես բժիշկ մասնագետների, այնպես էլ օրդինատորների համար

ՄՌՇ բազային բազմաբաղադրիչ կրթական ծրագիր Հավաստագրված Ծրագիր
ՄՌՇ բազային բազմաբաղադրիչ կրթական ծրագիր

Դասընթացը նախատեսված է կլինիկական օրդինատրների, սկսնակ ՄՌՇ մասնագետների, ինչպես նաև ՄՌՇ պատկերների վերծանմամբ հետաքրքրվող այլ բժիշկների համար։

ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ՊԱԹՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄՈՒԼՏԻՄՈԴԱԼ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ Հավաստագրված Ծրագիր
ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ՊԱԹՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄՈՒԼՏԻՄՈԴԱԼ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ

Թիրախային լսարան՝ ռադիոլոգներ, ՈւՁՀ մասնագետներ, ուռուցքաբաններ, կրծքաբաններ