Canon Medical ընկերության հայաստանյան ներկայացուցչության և Ռադիոլոգիայի հայկական դպրոցի համատեղ կազմակերպմամբ ս.թ. նոյեմբերի 18-ին անցկացվելու է «Շագանակագեղձի քաղցկեղի վերիֆիկացիա․ շագանակագեղձի թիրախային ֆյուժն բիոպսիա» թեմայով սեմինար:
Սեմինարը կվարի բ.գ.դ. ռադիոլոգ Վլադիմիր Կապուստինը: Սեմինարը հագեցած կլինի ինչպես դասախոսություններով, այնպես էլ վարպետաց դասով: Առաջին անգամ կցուցադրվի ֆյուժն բիոպսիայի տեխնիկան, ինչպես նաև մասնակիցները հնարավորություն կունենան ինքնուրույն փորձելու վերջինս ֆանտոմի վրա:
Շտապեք գրանցվել, տեղերը սահմանափակ են:
Սեմինարի անցկացման լեզուն՝ ռուսերեն:
9․00-10․00 Գրանցում
10․00-10․15 Բացման խոսք
10․15-11․00 Դասախոսություն՝ Ճառագայթյային մեթոդների հնարավորությունները շագանակագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման և բուժման փուլերում
11․00-11․15 Հարցեր և պատասխաններ
11․15-Դասախոսություն՝ Շագանակագեղձի բիոպսիա, կատարման մեթոդիկաները, առավելությունները և սահմանափակումները։ Շագանակագեղձի ֆյուժն բիոպսիա։
12․00-12․15 Հարցեր և պատասխաններ
12․15-13․00 Սուրճի ընդմիջում
13․00-13․30 Ֆյուժն բիոպսիայի ցուցադրման վարպետաց դաս ֆանտոմի վրա։
13․30-16․00 Միջամտության ինքնուրույն կատարում դասախոսի հսկողության տակ ֆանտոմի վրա։
Թիրախային լսարան՝ ռադիոլոգներ, ՈւՁՀ մասնագետներ, ուռուցքաբաններ, կրծքաբաններ
Ծրագիրը նախատեսված է կլինիկական օրդինատորենրի և ՈւՁՀ ռադիոլոգների համար, որոնք սկսում են հոդերի սոնոգրաֆիայի ուսումնասիրությունը
Դասընթացը նախատեսված է ինչպես բժիշկ մասնագետների, այնպես էլ օրդինատորների համար