Հավաստագրված Ծրագիր
Դասընթացը նախատեսված է ճառագայթային ախտորոշման կլինիկական օրդինատորների, ճառագայթաբանների, ինչպես նաև անոթաբանների և վիրաբույժների համար, որոնք ցանկանում են տիրապետել երակային համակարգի դուպլեքս հետազոտությանը:
Ամսաթիվ/Ժամ | Տևողություն | Անցկացնող/Ինֆորմացիա |
---|---|---|
2023.05.12 18:00 | 30 Րոպե |
Ս/վ երակային համակարգի էմբրիոլոգիա, անատոմիա.Դասախոսություն |
2023.05.12 18:30 | 30 Րոպե |
Ինքնուրույն հետազոտություն կատարելու մեթոդիկան. Գործնական դաս |
2023.05.12 19:15 | 30 Րոպե |
Երակային անատոմիայի ուլտրաձայնային մարկերներ. Դասախոսություն |
2023.05.12 19:45 | 30 Րոպե |
Սարքի վրա ցուցադրում. Գործնական դաս |
2023.05.15 18:00 | 30 Րոպե |
ՍՖ, ՍՊ – հանգույց, բացվածքի տիպերը Պերֆորանտ երակներ.Դասախոսություն |
2023.05.15 18:30 | 30 Րոպե |
Ինքնուրույն հետազոտություն կատարելու մեթոդիկան. Գործնական դաս |
2023.05.15 19:15 | 30 Րոպե |
Երակային հետհոսք – ռեֆլյուքս. Դասախոսություն |
2023.05.15 19:45 | 30 Րոպե |
Սարքի վրա ցուցադրում. Գործնական դաս |
2023.05.17 18:00 | 30 Րոպե |
Երակային պաթոլոգիաների ՈՒՁ պատկեր. Դասախոսություն |
2023.05.17 18:30 | 30 Րոպե |
Ինքնուրույն հետազոտություն կատարելու մեթոդիկան. Գործնական դաս |
2023.05.17 19:15 | 30 Րոպե |
Դեպքերի քնարկում. Դասախոսություն |
2023.05.17 19:45 | 30 Րոպե |
Սարքի վրա ցուցադրում. Գործնական դաս |
Երակային համակարգի դուպլեքս հետոզոտությանը պետք է տիրապետեն ոչ միայն ռադիոլոգները, այլև անոթաբանները և վիրաբույժները։
Քանի որ բուժման տակտիկայի պլանավորումը, երակների քարտեզագրումը, փրփուրային սկլերոթերապիան և նվազագույն ինվազիվ միջամտությունները կատարվում են ուլտրաձայնի անմիջական կիրառությամբ։ Ուստի բոլոր հետաքրքրվողներին հրավիրում ենք մասնակցելու «Ստորին վերջույթների երակային համակարգի դուպլեքս հետազոտություն» թեմայով դասընթացին։
Այստեղ դուք ականատես կլինեք գիտագործնական նոր մեթոդների, բարդ և հետաքրքիր դեպքերի քննարկումների:
Դասընթացը կվարի Միքայելյան համալսարանական հիվանդանոցի դիագնոստիկ ծառայության ղեկավար, ԵՊԲՀ-ի դասախոս՝ Արմինե Հայկարամի Պողոսյանը. բժիշկ-ռադիոլոգ, դուպլեքս սկանավորման մասնագետ 15 տարվա աշխատանքային փորձով, ով տարեկան կատարում է միջինը 5000 հետազոտություն։
Մասնակցության վճարը՝ 40,000 դրամ
Դասընթացի լեզուն՝ հայերեն
Մասնակիցների քանակը՝ 15
Անցկացման վայրը՝ Ռադիոլոգիայի հայկական դպրոց (Պարոնյան 21, Նաիրի ԲԿ)
Վերալիցքավորվենք նոր գիտելիքներով միասին։
Դասընթացը նախատեսված է կլինիկական օրդինատրների, սկսնակ ՄՌՇ մասնագետների, ինչպես նաև ՄՌՇ պատկերների վերծանմամբ հետաքրքրվող այլ բժիշկների համար։
Դասընթացը նախատեսված է ինչպես բժիշկ մասնագետների, այնպես էլ օրդինատորների համար
Դասընթացը նախատեսված է կլինիկական օրդինատրների, սկսնակ ՄՌՇ մասնագետների, ինչպես նաև ՄՌՇ պատկերների վերծանմամբ հետաքրքրվող այլ բժիշկների համար։
Թիրախային լսարան՝ ռադիոլոգներ, ՈւՁՀ մասնագետներ, ուռուցքաբաններ, կրծքաբաններ