ՍՏՈՐԻՆ ՎԵՐՋՈՒՅԹՆԵՐԻ ԵՐԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԴՈՒՊԼԵՔՍ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ

Հավաստագրված Ծրագիր

Դասընթացը նախատեսված է ճառագայթային ախտորոշման կլինիկական օրդինատորների, ճառագայթաբանների, ինչպես նաև անոթաբանների և վիրաբույժների համար, որոնք ցանկանում են տիրապետել երակային համակարգի դուպլեքս հետազոտությանը:

Սպառված

Դասացուցակ

Ամսաթիվ/Ժամ Տևողություն Անցկացնող/Ինֆորմացիա
2023.05.12 18:00 30 Րոպե

Արմինե Պողոսյան

Ս/վ երակային համակարգի էմբրիոլոգիա, անատոմիա.Դասախոսություն

2023.05.12 18:30 30 Րոպե

Ինքնուրույն հետազոտություն կատարելու մեթոդիկան. Գործնական դաս

2023.05.12 19:15 30 Րոպե

Երակային անատոմիայի ուլտրաձայնային մարկերներ. Դասախոսություն

2023.05.12 19:45 30 Րոպե

Սարքի վրա ցուցադրում. Գործնական դաս

2023.05.15 18:00 30 Րոպե

ՍՖ, ՍՊ – հանգույց, բացվածքի տիպերը Պերֆորանտ երակներ.Դասախոսություն

2023.05.15 18:30 30 Րոպե

Ինքնուրույն հետազոտություն կատարելու մեթոդիկան. Գործնական դաս

2023.05.15 19:15 30 Րոպե

Երակային հետհոսք – ռեֆլյուքս. Դասախոսություն

2023.05.15 19:45 30 Րոպե

Սարքի վրա ցուցադրում. Գործնական դաս

2023.05.17 18:00 30 Րոպե

Երակային պաթոլոգիաների ՈՒՁ պատկեր. Դասախոսություն

2023.05.17 18:30 30 Րոպե

Ինքնուրույն հետազոտություն կատարելու մեթոդիկան. Գործնական դաս

2023.05.17 19:15 30 Րոպե

Դեպքերի քնարկում. Դասախոսություն

2023.05.17 19:45 30 Րոպե

Սարքի վրա ցուցադրում. Գործնական դաս

40,000 ֏

Նկարագրությունը

Երակային համակարգի դուպլեքս հետոզոտությանը պետք է տիրապետեն ոչ միայն ռադիոլոգները, այլև անոթաբանները և վիրաբույժները։

Ինչու՞

Քանի որ բուժման տակտիկայի պլանավորումը, երակների քարտեզագրումը, փրփուրային սկլերոթերապիան և նվազագույն ինվազիվ միջամտությունները կատարվում են ուլտրաձայնի անմիջական կիրառությամբ։ Ուստի բոլոր հետաքրքրվողներին հրավիրում ենք մասնակցելու «Ստորին վերջույթների երակային համակարգի դուպլեքս հետազոտություն» թեմայով դասընթացին։

Այստեղ դուք ականատես կլինեք գիտագործնական նոր մեթոդների, բարդ և հետաքրքիր դեպքերի քննարկումների:

Դասընթացը կվարի Միքայելյան համալսարանական հիվանդանոցի դիագնոստիկ ծառայության ղեկավար, ԵՊԲՀ-ի դասախոս՝ Արմինե Հայկարամի Պողոսյանը. բժիշկ-ռադիոլոգ, դուպլեքս սկանավորման մասնագետ 15 տարվա աշխատանքային փորձով, ով տարեկան կատարում է միջինը 5000 հետազոտություն։

Դասընթացը անցնելուց հետո դուք կստանաք՝

  • ՇՄԶ  կրեդիտներ (միայն բժիշկները),
  • ՌՀԴ դիպլոմ,
  • դասախոսությունների նյութերը pdf ֆորմատով,
  • դասընթացի ընթացքում կատարված հետազոտությունների նկարարգության նմուշները 

 

Մասնակցության վճարը՝  40,000 դրամ

Դասընթացի լեզուն՝ հայերեն

Մասնակիցների քանակը՝ 15

Անցկացման վայրը՝ Ռադիոլոգիայի հայկական դպրոց (Պարոնյան 21, Նաիրի ԲԿ)

 

Վերալիցքավորվենք նոր գիտելիքներով միասին։