«Որովայնամզի, որովայնայնի խոռոչի և հետորովայնամզային տարածության ՀՇ սեմիոտիկա. Լյարդի, լեղուղիների, լեղապարկի և ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ» վերապատրաստման դասընթաց

Հավաստագրված Ծրագիր

Դասընթացը նախատեսված է համակարգչային տոմոգրաֆիայով զբաղվող ռադիոլոգների, 2-րդ տարվա օրդինատորների համար

Դասացուցակ

Ամսաթիվ/Ժամ Տևողություն Անցկացնող/Ինֆորմացիա
2023.04.17 18:00 45 Րոպե

Դասախոսություն` որովայնի խոռոչի և հետորովայնամզային տարածության ՀՇ անատոմիա, որովայնամզի ընթացքը որովայնի խոռոչի կապանների, ծալքերի, պարկերի, միջընդերքների, ճարպոնների և տարածությունների վիզուալիզացիան ՀՇ պատկերների վրա:

2023.04.17 18:45 45 Րոպե

Դասախոսություն՝ որովայնամզի և որովայնի խոռոչի առավել հաճախ հանդիպող ախտաբանական պրոցեսներ և նրանց տարբերակիչ ախտորոշումը

2023.04.17 19:45 45 Րոպե

Գործնական աշխատանք` կլինիկական դեպքերի քննարկում, տեսասահիկների ցուցադրությամբ

2023.04.19 18:00 45 Րոպե

Դասախոսություն՝ լյարդի հետազոտության կատարման մեթոդաբանությունը, ՀՇ անատոմիան, սեգմենտների բաժանումը, լյարդի դիֆուզ հիվանդություններ, դրանց ՀՇ սեմիոտիկան

2023.04.19 18:45 45 Րոպե

Դասախոսություն` լյարդի օջախային ախտահարում.կիստոզ, բարորակ և չարորակ գոյացություններ

2023.04.19 19:45 45 Րոպե

Գործնական աշխատանք` կլինիկական դեպքերի քննարկում, տեսասահիկների ցուցադրությամբ

2023.04.21 18:00 45 Րոպե

Դասախոսություն՝ լեղուղիների և լեղապարկի հիվանդությունների ՀՇ սեմիոտիկան։ Հետազոտության կատարման մեթոդաբանությունը, ՀՇ անատոմիան: Բորբոքային, բարորակ և չարորակ հիվանդություններ

2023.04.21 18:45 45 Րոպե

Դասախոսություն՝ ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների ՀՇ սեմիոտիկան։ Ենթաստամոքսային գեղձի հետազոտության կատարման մեթոդաբանությունը, ՀՇ անատոմիան։ Սուր և քրոնիկական բորբոքային հիվանդություններ. ուռուցքներ

2023.04.21 19:45 45 Րոպե

Գործնական աշխատանք` կլինիկական դեպքերի քննարկում, տեսասահիկների ցուցադրությամբ

35,000 ֏

Նկարագրությունը

Ում համար է նախատեսված դասընթացը.

  • Ճառագայթային ախտորոշման 2-րդ տարվա կլինիկական օրդինատորներ 
  • բժիշկ ճառագայթաբաններ, ովքեր որոշել են մասնագիտանալ համակարգչային ճառագայթման ոլորտում 
  • այլ մասնագիտացում ունեցող բժիշկներ, ովքեր ցանկանում են տիրապետել որովայնի խոռոչի և հետորովայնամզային տարածության օրգանների ՀՇ-ի հիմքերին:

Դասընթացի թեմաները.

  • Որովայնի խոռոչի և հետորովայնամզային տարածության ՀՇ անատոմիա.
  • Որովայնամզի հիվանդություններ.
  • Լյարդի, լեղուղիների, լեղապարկի և ենթաստամոքսաին գեղձի հետազոտության մեթոդաբանությունը, ՀՇ անատոմիան և հիվանդությունները։

Ինչ կսովորեք դասընթացի ընթացքում.

  • համատեղել որովայնի խոռոչի և հետորովայնամզաին տարածության ՀՇ պատկերները իրական /անատոմիական և վիրաբուժական/ պատկերների հետ, "խոսել վիրաբույժների հետ մեկ լեզվով".
  • Հստակ պատկերացնել ախտաբանական պրոցեսի տեղակայումը որովայնի խոռոչում.
  • Ախտորոշել որովայնամզի հիվանդությունները.
  • Հստակ իմանալ լյարդի, լեղուղիների, լեղապարկի և ենթաստամոսաին գեղձի ՀՇ կատարման մեթոդաբանությունը, հեշտությամբ բաժանել լյարդը սեգմենտներ.
  • Ախտորոշել և դիֆերենցել լյարդի, լեղուղիների, լեղապարկի և ենթաստամոքսաին գեղձի հիվանդությունները.
  • Տարանջատել առաջնայինը երկրորդականից առանց ծանրաբեռելու հետազոտության ՀՇ նկարագրությունը։

Սեմինարի ավարտին մասնակիցները կստանան.

  • 7 ՇՄԶ կրեդիտ(միայն բժիշկները).
  • Ռադիոլոգիայի հայկական դպրոցի դասընթացի մասնակցության դիպլոմ.
  • Դասախոսությունների հակիրճ տարբերակը pdf-ձևաչափով, Հետազոտությունների նկարագրությունների օրինակները (հայերեն)։

 

 

Դասընթացի գրաֆիկ.

Ապրիլի 17; 19 և 21, ժամը 18:00-ից մինչև 20:30

Դասախոս՝  Բաղդասարյան Ելենա Ալբերտի, Արմենիա ԲԿ, համակարգչային շերտագրման կաբինետի պատասխանատու, Best Life ԲԿ-ի բժիշկ-ռադիոլոգ, Ռադիոլոգների Հայկական ասոցիացիաի անդամ, Ռադիոլոգիաի Եվրոպական ասոցիացիաի անդամ .Աշխատանքաին փորձ 18տարի

Մասնակցության վճարը՝ 35000դր.  

Դասընթացի լեզուն՝ հայերեն

Մասնակիցների քանակը՝ 16

Անցկացման վայրը՝ Ռադիոլոգիայի հայկական դպրոց (Պարոնյան 21, Նաիրի ԲԿ)

Նմանատիպ ծրագրեր

ՄՌՇ բազային բազմաբաղադրիչ կրթական ծրագիր․ բաղադրիչ 1 և 2 Հավաստագրված Ծրագիր
ՄՌՇ բազային բազմաբաղադրիչ կրթական ծրագիր․ բաղադրիչ 1 և 2

Դասընթացը նախատեսված է կլինիկական օրդինատրների, սկսնակ ՄՌՇ մասնագետների, ինչպես նաև ՄՌՇ պատկերների վերծանմամբ հետաքրքրվող այլ բժիշկների համար։

Ավշային համակարգի ՈւՁՀ, լիմֆադենոպաթիա, NODE-RADS համակարգ Հավաստագրված Ծրագիր
Ավշային համակարգի ՈւՁՀ, լիմֆադենոպաթիա, NODE-RADS համակարգ

Դասընթացը նախատեսված է ինչպես բժիշկ մասնագետների, այնպես էլ օրդինատորների համար

ՄՌՇ բազային բազմաբաղադրիչ կրթական ծրագիր Հավաստագրված Ծրագիր
ՄՌՇ բազային բազմաբաղադրիչ կրթական ծրագիր

Դասընթացը նախատեսված է կլինիկական օրդինատրների, սկսնակ ՄՌՇ մասնագետների, ինչպես նաև ՄՌՇ պատկերների վերծանմամբ հետաքրքրվող այլ բժիշկների համար։

ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ՊԱԹՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄՈՒԼՏԻՄՈԴԱԼ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ Հավաստագրված Ծրագիր
ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ՊԱԹՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄՈՒԼՏԻՄՈԴԱԼ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ

Թիրախային լսարան՝ ռադիոլոգներ, ՈւՁՀ մասնագետներ, ուռուցքաբաններ, կրծքաբաններ