Թոքերի ՀՇ՝ ներածական դասընթաց, թոքերի ախտահարման հիմնական ՀՇ նշաններ, տարբերակիչ ախտորոշում

Հավաստագրված Ծրագիր

Դասընթացը նախատեսված է ճառագայթային ախտորոշման 2րդ տարվա կլինիկական օրդինատորների համար, բժիշկ-ճառագայթաբանների համար, որոնք որոշել են մասնագիտանալ համակարգչային ճառագայթման ոլորտում, ինչպես նաև այլ մանսագիտացում ունեցող բժիշկների՝ որոնք ցանկանում են տիրապետել թոքերի ՀՇ-ի հիմքերին։

Սպառված

Դասացուցակ

Ամսաթիվ/Ժամ Տևողություն Անցկացնող/Ինֆորմացիա
2023.02.20 18:00 45 Րոպե

Մարիաննա Հարությունյան

Կրծքավանդակի օրգանների ՀՇ հետազոտության կատարման մեթոդաբանությունը, թոքային բլթակի անատոմիա, Ֆլեյշներյան բառարան. դասախոսություն

2023.02.20 18:45 45 Րոպե

Հանգույցները թոքերում. դասախոսություն

2023.02.20 19:45 45 Րոպե

Կլինիկական դեպքերի քննարկում

2023.02.22 18:00 45 Րոպե

«Ճենապակու» ախտանիշ. դասախոսություն

2023.02.22 18:45 45 Րոպե

Պնդեցման ախտանիշ. դասախոսություն

2023.02.22 19:45 45 Րոպե

Կլինիկական դեպքերի քննարկում

2023.02.24 18:00 45 Րոպե

Թոքերում ռետիկուլյար փոփոխություններ. դասախոսություն

2023.02.24 18:45 45 Րոպե

Թոքերում ցածր խտությամբ փոփոխություններ (էմֆիզեմա, կիստաներ, մեղվաբջջի ախտանիշ). դասախոսություն

2023.02.24 19:45 45 Րոպե

Կլինիկական դեպքերի քննարկում

50,000 ֏

Նկարագրությունը

Սեմինարի թեմաները՝

• Թոքային բլթակի անատոմիա,

• Ֆլեյշներյան բառարան,

• Կրծքավանդակի օրգանների ՀՇ հետազոտության նկարագրության պարտադիր կետերը,

• Թոքերում առաջացող հիմնական փոփոխությունների սեմիոտիկան, մեկնաբանության առանձնահատկությունները, տարբերակիչ ախտորոշումը (հանգույցներ, ռետիկուլյառ փոփոխություններ, «ճենապակի», կոնսոլիդիացիա և այլն):

Ի՞նչ ենք սովորելու

• տիրապետել կրծքավանդակի ՀՇ-հետազոտության կատարման առանձնահատկություններին,

• նկարագրել կատարված հետազոտությունը, օգտագործելով միջազգային միասնական տերմինաբանությունը,

• համադրել ՀՇ-պատկերը կլինիկական ախտանիշների հետ և կատարել տարբերակիչ ախտորոշում։

Սեմինարի օրացույց՝  փետրվարի 20 ,22 և 24, ժամը 18:00-20.30

Դասընթացավար՝

Բժիշկ-ճառագայթաբան, Մարիաննա Հարությունյան, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, ՀՇ-ծառայության ղեկավար, Ռադիոլոգների Հայկական ասոցիացիայի վարչության անդամ, Ռադիոլոգիայի հայկական դպրոցի դասընթացավար, կրթական ծրագրերի պատասխանատու, Ռադիոլագիայի Եվրոպական միության անդամ, կրծքավանդակի օրգանների ճառագայթային ախտորոշմանը նվիրված Ռուսաստանի և Եվրապայի բազմաթիվ կրթական ծրագրերի մշտական մասնակից, մասնագիտական գործունեության ընթացքում կատարված ավելի քան 30000 ՀՇ-հետազոտություն։

Մոդերատոր՝

Բժիշկ-ճառագայթաբան, բ.գ.թ., Կիրիլ Պետրով, “Էրեբունի” ԲԿ-ի փորձագետ, ռուսաստանյան բազմաթիվ համագումարների և կրթական սեմինարների մշտական դասընթացավար։

Սեմինարի ավարտին մասնակիցները կստանան՝

• ՇՄԶ կրեդիտներ (միայն բժիշկները)

• Ռադիոլոգիայի հայկական դպրոցի դասընթացի մասնակցության դիպլոմ,

• Դասախոսությունների հակիրճ տարբերակը pdf-ձևաչափով,

• Հետազոտությունների նկարագրությունների օրինակները (հայերեն)։

 

Աշխատանքային լեզուն՝ ռուսերեն

Սեմինարի արժեքը՝ 50000 դր

Նմանատիպ ծրագրեր

ՄՌՇ բազային բազմաբաղադրիչ կրթական ծրագիր. 1 և 2 Հավաստագրված Ծրագիր
ՄՌՇ բազային բազմաբաղադրիչ կրթական ծրագիր. 1 և 2

Դասընթացը նախատեսված է կլինիկական օրդինատրների, սկսնակ ՄՌՇ մասնագետների, ինչպես նաև ՄՌՇ պատկերների վերծանմամբ հետաքրքրվող բժիշկների համար։

ՄՌՇ բազային բազմաբաղադրիչ կրթական ծրագիր․ բաղադրիչ 1 և 2 Հավաստագրված Ծրագիր
ՄՌՇ բազային բազմաբաղադրիչ կրթական ծրագիր․ բաղադրիչ 1 և 2

Դասընթացը նախատեսված է կլինիկական օրդինատրների, սկսնակ ՄՌՇ մասնագետների, ինչպես նաև ՄՌՇ պատկերների վերծանմամբ հետաքրքրվող այլ բժիշկների համար։