Լյարդի ՄՌՇ

Հավաստագրված Ծրագիր

Սպառված
50,000 ֏

Նկարագրությունը

Թիրախային լսարան`

  • Կլինիկական օրդինատրներ,
  • ՄՌՇ մասնագետներ,
  • Բժիշկներ, ովքեր հետաքրքրված են ՄՌՇ պատկերների վերծանմամբ

Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան՝

  • ՌՀԴ դիպլոմներ
  • Հավաստագրված վկայականներ՝ միայն բժիշկները
  • Էլեկտրոնային նյութեր։

Դասընթացավար՝ Արմամաքս Դիլիջանի բժիշկ-ռադիոլոգ Անի Շիրվանյան։

Մասնակցության վճար` 50,000 դր.:

 

Դասացուցակ

Փետրվարի 9, 17:00-19:30` Լյարդի ՄՌՏ անատոմիա և անատոմիական տարբերակներ, կոնտրաստավորման օրինաչափություններ

Փետրվարի 11, 17։00-19։30՝ Լյարդի օջախային փոփոխություններ ոչ ցիռոտիկ լյարդում

Տեսական մաս՝ 17։00-18։30

• Բարորակ օջախներ՝ հեմանգիոմա, FNH, ադենոմա

• Չարորակ օջախներ՝ մետաստազներ

Գործնական մաս՝ 18:30-19:30

• Դինամիկ կոնտրաստային ՄՌՏ պատկերների քննարկում՝ ճիշտ կոբտրաստավորման մեխանիզմները գործնականում

• Pattern-based ախտորոշման կիրառություն

• Սխալների և միմիկրիայի քննարկում

Փետրվարի 13, 17:00-19:30՝ Լյարդի ցիռոզ և պորտալ հիպերտենզիա

Տեսական մաս՝ 17:00-18:30

• Ցիռոզի մորֆոլոգիական հիմքերը

• Ֆիբրոզ և ռեգեներատիվ հանգույցներ

• Պորտալ հիպերտենզիայի ՄՌՏ նշաններ

Գործնական մաս՝ 18:30-19:30

• Ցիռոտիկ լյարդով պացիենտների համատեղ վերլուծություն

• Ռեգեներատիվ և դիսպլաստիկ հանգույցների տարբերակում՝ ՄՌՏ հատկանիշների վերլուծություն

Փետրվարի 16,  17:00-19:30՝ Լյարդի առաջնային և երկրորդային ուռուցքներ, Ցիռոտիկ լյարդում օջախային փոփոխություններ

Տեսական մաս՝ 17:00-18:30

• Հեպատոցելյուլյար կարցինոմա (ՄՌՏ հիմնական չափանիշներ)

• Լյարդի մետաստատիկ ախտահարում՝ բարորակ պրոցեսներից տարբերակում

• Ցիռոզի ժամանակ լյարդում օջախային փոփոխությունների առաջացման պաթոգենեզը

Գործնական մաս՝ 18:30-19:30

• Ուռուցքների համակցված քննարկում

• Ցիռոզի ֆոնին օջախային փոփոխությունների տարբերակիչ ախտորոշում

Փետրվարի 18, 17:00-19:30՝  Լյարդի ներհոսքի և արտահոսքի խանգարումներ

Տեսական մաս՝ 17:00-18:30

• Դռներակի թրոմբոզ և կավերնոզ տրանսֆորմացիա

• Budd–Chiari համախտանիշ

• Կոնգեստիվ հեպատոպաթիա

Գործնական մաս՝ 18:30-19:30

• Անոթային պաթոլոգիաների ՄՌՏ դեպքերի վերլուծություն

• Անոթային անատոմիայի ՄՌՏ պատկերներում ճանաչում

• Կոնտրաստավորման առանձնահատկությունների մեկնաբանում

Փետրվարի 20,  17:00-19:30՝ Հեպատոբիլիար համակարգ

Տեսական մաս՝ 17:00-18:30

• Խոլանգիոկարցինոմա՝ ձևեր և պատկերային նշաններ

• Լեղուղիների անատոմա, զարգացման առանձնահատկություններ, նորմալ էմբրիոգենեզ՝ բնածին անոմալիաներ (էմբրիոգենեզի խանգարումը տարբեր փուլերում)

Գործնական մաս՝ 18:30-19:30

• Ուռուցքային դեպքերի համակցված քննարկում

• MRCP պատկերների վերլուծություն

 

 

 

Նմանատիպ ծրագրեր

ՄՌՇ բազային բազմաբաղադրիչ կրթական ծրագիր. 1 և 2 Հավաստագրված Ծրագիր
ՄՌՇ բազային բազմաբաղադրիչ կրթական ծրագիր. 1 և 2

Դասընթացը նախատեսված է կլինիկական օրդինատրների, սկսնակ ՄՌՇ մասնագետների, ինչպես նաև ՄՌՇ պատկերների վերծանմամբ հետաքրքրվող բժիշկների համար։