Ընդլայնված դուպլեքս սոնոգրաֆիա․ անատոմիայից մինչև հեմոդինամիկա

Հավաստագրված Ծրագիր

Սպառված

Դասացուցակ

Ամսաթիվ/Ժամ Տևողություն Անցկացնող/Ինֆորմացիա
2025.11.21 15:00 15 Րոպե

Դասընթացի կառուցվածքի և նպատակների ներկայացում

2025.11.21 15:15 45 Րոպե

Գլխի և պարանոցի զարկերակների դուպլեքս․ անատոմիա, հոսքային առանձնահատկություններ, նորմալ սպեկտրներ

2025.11.21 16:00 45 Րոպե

Ստորին վերջույթների երակային դուպլեքս․ CEAP դասակարգում, ռեֆլյուքսի չափում

2025.11.21 16:45 15 Րոպե

Սուրճի ընդմիջում

2025.11.21 17:00 45 Րոպե

Վերին վերջույթների դուպլեքս․ ֆիստուլայի գնահատում, սթիլ-սինդրոմ

2025.11.21 17:45 60 Րոպե

Գործնական դեպքերի վերլուծություն՝ տեսանյութերի հիման վրա

2025.11.21 18:45 15 Րոպե

Ամփոփում․ հիմնական եզրակացություններ, հարցեր-պատասխաններ

2025.11.22 15:00 15 Րոպե

Նախորդ օրվա գիտելիքի ամփոփում՝ մասնակիցների ակտիվ քննարկումներով

2025.11.22 15:15 45 Րոպե

Լյարդի և պորտալ շրջանառության դուպլեքս․ նորմալ հոսքեր, պորտալ հիպերտենզիա

2025.11.22 16:00 45 Րոպե

Երիկամային դուպլեքս․ RI, PI, transplant follow-up

2025.11.22 16:45 15 Րոպե

Սուրճի ընդմիջում

2025.11.22 17:00 45 Րոպե

CEUS և դուպլեքս համադրություն․ դիֆերենցիալ ախտորոշում

2025.11.22 17:45 45 Րոպե

Քննարկում․ «Դուպլեքսը որպես ֆունկցիոնալ ախտորոշման մեթոդ»

2025.11.22 18:30 30 Րոպե

Գործնական վիդեոներ և մեկնաբանություն․ լյարդային, դռներակային, երիկամային հոսքեր

40,000 ֏

Նկարագրությունը

Դասընթացի նպատակները

  • հիմնավորել դուպլեքս սոնոգրաֆիայի ֆիզիկական և կլինիկական սկզբունքները,
  • բարձրացնել հեմոդինամիկ գնահատման ճշգրտությունը տարբեր օրգան համակարգերում,
  • տարբերակել նորմալ և պաթոլոգիկ հոսքային ձևերը,
  • մշակել կառուցվածքային դուպլեքս հաշվետվություն,
  • CEUS + դուպլեքս = կատարյալ համադրություն
  • ալգորիթմներ բարդ դեպքերի  համար։

Դասընթացի կառուցվածքը

Առաջին օր՝ անոթային դուպլեքս։

Երկրորդ օր՝ որովայնային և ֆունկցիոնալ դուպլեքս։

Դասընթացը բաղկացած է տեսական մասից, գործնական մասից՝ տեսանյութերի և կլինիկական դեպքերի քննարկում, ընդմիջումից, ամփոփումից և հարցուպատասխանից։

Դասընթացի կարևորությունը

  • կներկայացվեն 2025թ․-ի թարմացված պրոտոկոլներ
  • կվերլուծենք բարդ կլինիկական դեպք
  • կստանաք գործնական աշխատանքի համար պատրաստի աղյուսակներ

Դասընթացը կվարի Միքայելյան համալսարանական հիվանդանոցի դիագնոստիկ ծառայության ղեկավար, ԵՊԲՀ-ի դասախոս՝ Արմինե Հայկարամի Պողոսյանը. բժիշկ-ռադիոլոգ, դուպլեքս սկանավորման մասնագետ 15 տարվա աշխատանքային փորձով, ով տարեկան կատարում է միջինում 5000 հետազոտություն։

Դասընթացի ավարտին դուք կստանաք՝

  • ՇՄԶ կրեդիտներ (միայն բժիշկները),
  • ՌՀԴ դիպլոմ,
  • դասախոսությունների նյութերը pdf ձևաչափով։

Մասնակցության վճարը՝ 40,000 դրամ

Դասընթացի լեզուն՝ հայերեն

Մասնակիցների քանակը՝ մինչև 15

Դասընթացի ժամանակացույց՝ նոյեմբերի 21, 22, 2025թ․, ժ․15։00-19։00

Անցկացման վայրը՝ Ռադիոլոգիայի հայկական դպրոց (Պարոնյան 21, Նաիրի ԲԿ)

Նմանատիպ ծրագրեր

ՄՌՇ բազային բազմաբաղադրիչ կրթական ծրագիր․ բաղադրիչ 1 և 2 Հավաստագրված Ծրագիր
ՄՌՇ բազային բազմաբաղադրիչ կրթական ծրագիր․ բաղադրիչ 1 և 2

Դասընթացը նախատեսված է կլինիկական օրդինատրների, սկսնակ ՄՌՇ մասնագետների, ինչպես նաև ՄՌՇ պատկերների վերծանմամբ հետաքրքրվող այլ բժիշկների համար։

Ավշային համակարգի ՈւՁՀ, լիմֆադենոպաթիա, NODE-RADS համակարգ Հավաստագրված Ծրագիր
Ավշային համակարգի ՈւՁՀ, լիմֆադենոպաթիա, NODE-RADS համակարգ

Դասընթացը նախատեսված է ինչպես բժիշկ մասնագետների, այնպես էլ օրդինատորների համար

ՄՌՇ բազային բազմաբաղադրիչ կրթական ծրագիր Հավաստագրված Ծրագիր
ՄՌՇ բազային բազմաբաղադրիչ կրթական ծրագիր

Դասընթացը նախատեսված է կլինիկական օրդինատրների, սկսնակ ՄՌՇ մասնագետների, ինչպես նաև ՄՌՇ պատկերների վերծանմամբ հետաքրքրվող այլ բժիշկների համար։

ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ՊԱԹՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄՈՒԼՏԻՄՈԴԱԼ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ Հավաստագրված Ծրագիր
ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ՊԱԹՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄՈՒԼՏԻՄՈԴԱԼ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ

Թիրախային լսարան՝ ռադիոլոգներ, ՈւՁՀ մասնագետներ, ուռուցքաբաններ, կրծքաբաններ