Հավաստագրված Ծրագիր
Դասընթացը նախատեսված է կլինիկական օրդինատրների, սկսնակ ՄՌՇ մասնագետների, ինչպես նաև ՄՌՇ պատկերների վերծանմամբ հետաքրքրվող այլ բժիշկների համար։
Ռադիոլոգիայի հայկական դպրոցը կազմակերում է ՄՌՇ բազային բազմաբաղադրիչ կրթական ծրագիր, որի առաջին երկու մակարդակը կմեկնարկի 2025թ-ի հունվար և փետրվար ամիսներին:
Թիրախային լսարան`
● Կլինիկական օրդինատրներ,
● Սկսնակ ՄՌՇ մասնագետներ,
● Բժիշկներ, ովքեր հետաքրքրված են ՄՌՇ պատկերների վերծանմամբ
Մասնակցության վճար`
Բաղադրիչ 1` 25.000 դրամ
Բաղադրիչ 2` 25.000 դրամ
2 բաղադրիչները միասին` 40.000 դրամ
Կարող եք գրանցվել ինչպես երկու բաղադրիչին, այնպես էլ՝ որևէ մեկ բաղադրիչի։ Խնդրում ենք վճարելիս պարտադիր նշել բաղադրիչը, որին գրանցվում եք։
Դասախոսության ավարտին կտրվեն հավաստագրեր, դասընթացը ներկայացված է կրեդիտավորման:
Այս նախագիծն իդեալական մեկնարկային կետ է ՄՌՇ-ում Ձեր ամուր հիմքը ստեղծելու և ձեռք բերելու գործնական հմտություններ: Կրթական ծրագիրը կվարի բժիշկ-ռադիոլոգ Անի Շիրվանյանը:
ԲԱՂԱԴՐԻՉ 1
Հունվարի 20` 17:00-20:00 - ՄՌՏ ֆիզիկայի հիմնական հիմունքներ, ռեժիմներ, ողնաշարի անատոմիա
Հունվարի 22` 17:00-20:00 -Ողնաշարի դեգեներատիվ-դիստրոֆիկ փոփոխություններ և միջողային սկավառակների ճողվածքներ
Հունվարի 25` 11:00-14:00 -Ողերի մարմինների օջախային փոփոխություններ, արտակարգ իրավիճակների պատկերավորում
Հունվարի 27` 17:00-20:00 -Գլխուղեղի անատոմիա՝ մաս 1
Հունվարի 31` 17:00-20:00 -Գլխուղեղի անատոմիա՝ մաս 2
Փետրվարի 3` 17:00-20:00 -Գլխուղեղի տարիքային առանձնահատկություններ
Փետրվարի 5` 17:00-20:00- Ամփոփում, գործնական աշխատանք
ԲԱՂԱԴՐԻՉ 2
Փետրվարի 8` 11:00-14:00 -Գլխուղեղի արյան շրջանառաության սուր խանգարումներ
Փետրվարի 10` 17:00-20:00 -Սպիտակ նյութի պաթոլոգիաներ
Փետրվարի 12` 17:00-20:00 -Նեյրոդեգեներատիվ հիվանդություններ՝ մաս 1
Փետրվարի 15` 11:00-14:00 -Նեյրոդեգեներատիվ հիվանդություններ՝ մաս 2
Փետրվարի 17` 17:00-20:00 -Նյարդաբանական արտակարգ իրավիճակների պատկերավորում
Փետրվարի 20` 17:00-20:00 -Ամփոփում, գործնական աշխատանք
Դասընթացը նախատեսված է ինչպես բժիշկ մասնագետների, այնպես էլ օրդինատորների համար
Թիրախային լսարան՝ ռադիոլոգներ, ՈւՁՀ մասնագետներ, ուռուցքաբաններ, կրծքաբաններ
Ծրագիրը նախատեսված է կլինիկական օրդինատորենրի և ՈւՁՀ ռադիոլոգների համար, որոնք սկսում են հոդերի սոնոգրաֆիայի ուսումնասիրությունը
Դասընթացը նախատեսված է ինչպես բժիշկ մասնագետների, այնպես էլ օրդինատորների համար