Ծնկահոդի պաթոլոգիաների ՈւՁ ախտորոշման հիմքերը բազային դասընթաց

Հավաստագրված Ծրագիր

Դասընթացը նախատեսված է կլինիկական օրդինատորների և ՈւՁՀ ռադիոլոգների համար, որոնք սկսում են հոդերի սոնոգրաֆիայի ուսումնասիրությունը:

Սպառված

Դասացուցակ

Ամսաթիվ/Ժամ Տևողություն Անցկացնող/Ինֆորմացիա
2023.04.10 17:00 45 Րոպե

Գայանե Այվազյան

Դասախոսություն. Ծնկահոդի ՈւՁ մեթոդաբանությունը, կիրառվող սարքավորումները և տվիչները, արտեֆակտներ

2023.04.10 17:45 45 Րոպե

Դասախոսություն և գործնական դաս՝ ծնկահոդի անատոմիայի ցուցադրությունը կենդանի մոդելի վրա, նկարագրության պլանը

2023.04.10 18:45 45 Րոպե

Գործնական դաս՝ կենդանի մոդելի ՈւՁ հետազոտություն դասախոսի հսկողության ներքո

2023.04.11 17:00 15 Րոպե

Ինտերակտիվ տեստ՝ նախորդ օրվա նյութի կրկնություն

2023.04.11 17:15 45 Րոպե

Դասախոսություն. Ծնկահոդի մահիկների, կապանների և ջլերի վնասվածքների ՈւՁ ախտորոշումը

2023.04.11 18:15 45 Րոպե

Սեմինար. հետազոտության ցուցադրությունը կենդանի մոդելի վրա: Հետազոտության նկարագրության ձևակերպում, քննարկում:

2023.04.11 19:00 30 Րոպե

Գործնական դաս՝ ինքնուրույն հետազոտության պրակտիկա կենդանի մոդելի վրա՝ դասախոսի հսկողության ներքո

2023.04.13 17:00 15 Րոպե

Ինտերակտիվ տեստ՝ նախորդ օրվա նյութի կրկնություն

2023.04.13 17:15 45 Րոպե

Ծնկահոդի հիմնական բորբոքային և դեգեներատիվ ախտահարումների ՈՒՁ ախտորոշումը

2023.04.13 18:15 45 Րոպե

Սեմինար՝ հետազոտության ցուցադրությունը կենդանի մոդելի վրա: Հետազոտության նկարագրության ձևակերպում, քննարկում:

40,000 ֏

Նկարագրությունը

Ու՞մ համար է նախատեսված դասընթացը.

  • կլինիկական օրդինատորներ,
  • ՈւՁՀ ռադիոլոգներ, որոնք սկսում են հոդերի սոնոգրաֆիայի ուսումնասիրությունը։

Դասընթացի թեմաները.

  • ծնկահոդի ՈւՁՀ մեթոդիկան,
  • ծնկահոդի անատոմիան, տարբերակները 
  • ծնկահոդի հոդաճառի, մահիկների, կապանների և ջլերի ախտաբանության սեմիոտիկան,
  • ծնկահոդի հիմնական բորբոքային և դեգեներատիվ ախտահարումները։

Ինչ կսովորեք.

  • դասընթացի ընթացքում ինքնուրույն կատարել հետազոտություն և նկարագրել ստացված արդյունքները,
  • կատարել հայտնաբերված փոփոխությունների կորելյացիա  կլինիկական պատկերի հետ  

Ուսուցման գրաֆկը.

 ապրիլի 10, 11 և 13 , ժ.17:00-ից մինչև 19.30

Դասընթացավար.

  • Այվազյան Գայանե Աշոտի, բ.գ.թ., Նաիրի ԲԿ,
  • աշխատանքային փորձը՝ 18 տարի,
  • կատարում  է տարեկան 4000-ից ավելի հոդերի ՈւՁ հետազոտություններ, անցել է վերապատրաստումներ և կատարելագործման դասընթացներ Ռուսաստանի և Եվրոպայի առաջատար կլինիկաներում։

Դասընթացը անցնելուց հետո դուք կստանաք.

  • ՇՄԶ  5 տեսական, 2 գործնական կրեդիտ (միայն բժիշկները),
  • ՌՀԴ դիպլոմ,
  • դասախոսությունների նյութերը pdf ֆորմատով:

 

Մասնակցության վճարը՝  40,000 դրամ

Դասընթացի լեզուն՝ հայերեն

Մասնակիցների քանակը՝ 15

Անցկացման վայրը՝ Ռադիոլոգիայի հայկական դպրոց (Պարոնյան 21, Նաիրի ԲԿ)