Post cover

Վերջույթների երակային համակարգի դուպլեքս հետազոտություն

Ստեղծված 1 տարի առաջ

Առաջին օրը մասնակիցներին ներկայացվեցին երակային համակարգի էմբրիոլոգիան և անատոմիան,երակային անատոմիայի ուլտրաձայնային մարկերները, ինչպես նաև ինքնուրույն հետազոտություն կատարելու մեթոդաբանությունը։ Դասընթացի երկրորդ օրը խոսվեց պերֆորանտ երակներից,երակային հետհոսքի/ռեֆլյուքս պաթոֆիզիոլոգիական մեխանիզմներից։

Մասնակիցներն ունեցան գործնական դաս, որի ընթացքում իրենք էին հետազոտում մոդել-պացիենտին։ Վերջին օրը նվիրված էր երակային պաթոլոգիաների ՈւՁ պատկերներին։

Բժ. Արմինե Պողոսյանը կիսվեց մասնակիցների հետ ինքնուրույն հետազոտություն կատարելու մեթոդաբանությամբ՝ համապատասխան դեպքերի քննարկումներով։ Դասընթացին մասնակցում էին նաև անոթային վիրաբույժներ. չէ որ բուժման տակտիկայի պլանավորումը, երակների քարտեզագրումը, փրփուրային սկլերոթերապիան և նվազագույն ինվազիվ միջամտությունները կատարվում են ուլտրաձայնի հսկողության ներքո։