Post cover

Թոքերի ՀՇ-ին նվիրված դասընթաց

Ստեղծված 1 տարի առաջ

Ռադիոլոգիայի հայկական դպրոցը հաստատակամ քալերով անցնում է առաջ` ավարտելով ևս մեկ հաջողված դասընթաց։ Թվով չորրորդ դասընթացն այս անգամ նվիրված էր թոքերի ՀՇ-ին։ Սեմինարի մասնակիցների հետ իր գիտելիքներով կիսվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի ՀՇ-ծառայության ղեկավար, բժիշկ-ճառագայթաբան՝ Մարիաննա Հարությունյանը։

Մասնակիցները սովորեցին վերլուծել ՀՇ պատկերները, միասին քննարկեցին բազմազան կլինիկական դեպքեր, ձևակերպեցին մի քանի նկարագրություններ, հնչեցին տասնյակ հարցեր։ Եվ այս ամենը համեմված ժպիտներով ու ջերմությամբ։ Իրեն բնորոշ անմիջականությամբ՝ բժիշկ Հարությունյանն անցկացրեց բովանդակալից դասաժամեր։ Դասընթացի մոդերատորն էր Էրեբունի ԲԿ-ի փորձագետ, բժիշկ-ճառագայթաբան, բ.գ.թ. Կիրիլ Պետրովը։

Մասնակիցները կստանան ՇՄԶ կրեդիտներ և դասախոսութունների հակիրճ նմուշները՝ pdf ձևաչափով։

Վերջում, ավանդույթի համաձայան, դպրոցի տնօրեն Կոստան Գալումյանն ու դասընթացավար Մարիաննա Հարությունյանը մասնակիցներին հանձնեցին Ռադիոլոգիայի հայկական դպրոցի դիպլոմներ։

Հաշվի առնելով դասընթացի հանդեպ մեծ հետաքրքրությունը՝  նախատեսվում է դրա կրկնություն։

Սիրով կսպասենք բոլոր ցանկացողներին։