- Գլխավոր
- Նորություններ
- Շագանակագեղձի քաղցկեղի ՄՌՇ ախտորոշումը.PI-RADS 2.1- ից մինչև բուժման մոնիտորինգը
Շագանակագեղձի քաղցկեղի ՄՌՇ ախտորոշումը.PI-RADS 2.1- ից մինչև բուժման մոնիտորինգը
Տղամարդկանց շրջանում շագանակագեղձի քաղցկեղն ամենահաճախ հանդիպող հիվանդություններից մեկն է, ուստի անչափ կարևոր է ախտորոշել այն վաղ փուլում։ Այն, լինելով փոքր օրգան, բավականին երկար ժամանակ գրավում է ճառագայթաբանների և ուռուցքաբանների ուշադրությունը։
Այսպիսով՝ Ռադիոլոգիայի դպրոցում անցկացրեցինք «Շագանակագեղձի քաղցկեղի ՄՌՇ ախտորոշումը. PI-RADS 2.1-ից մինչև բուժման մոնիտորինգը» թեմային նվիրված դասընթաց։ Այն վարում էր Նաիրի ԲԿ ռադիոլոգ, բ.գ.թ. Ի. Ա. Տրոֆիմենկոն։
Դասընթացի երեք օրերն էլ անցան ինչպես սիրում ենք մենք՝ լսարանում շատ ակտիվ քննարկումներ իրականացվեցին, հնչեցին բազմաթիվ հարցեր և դրանց սպառիչ պատասխաններ։ Դասընթացի մասնակիցները միասին ծանոթացան բարդություններին, որոնք կարող են առաջանալ շագանակագեղձի հետազոտության ժամանակ, սովորեցին ինչպես պատրաստել բուժառուին հետազոտության, ինչպես իրականացնել շագանակագեղձի քաղցկեղի տեղային տարածվածության գնահատումը, ինչպես է իրականացվում քաղցկեղի մոնիտորինգը և վերջապես, ինչպես խոսել նույն լեզվով մեր այդքան սիրելի ուրոլոգների հետ)))։
Դասընթացի վերջում մասնակիցներն ավելի վստահ կարողացան շագանակագեղձի քաղցկեղը դասակարգել ըստ PI-RADS 2.1 համակարգի՝ հաշվի առնելով նրբություններն ու խորամանկությունները։
Հուսով ենք ձեռքբերված գիտելիքները նրանք կկիրառեն իրենց աշխատանքային պրակտիկայում։
Դասընթացի ավարտին մասնակիցներին շնորհվեցին ՌՀԴ դիպլոմներ, նրանք կստանան նաև ՇՄԶ 7 կրեդիտով վկայկաններ։
- Դասախոսությունների pdf, հետազտության նկարագրման օրինակներ: