Post cover

Կրծքագեղձերի պատկերման հաշվետվությունների և տվյալների համակարգ (BIRADS). դպրոց սկսնակների համար

Ստեղծված 1 տարի առաջ

ՀՀ-ում, ինչպես նաև ամբողջ աշխարհում նկատվում է կրծքագեղձի քաղցկեղի քանակական աճի միտում, այն զբաղեցնում է կանանց շրջանում չարորակ նորագոյացությունների 1-ին հորիզոնականը, ընդ որում այն «երիտասարդացել է»,  հետևաբար մեծանում է կրծքագեղձերի հետազոտության անհրաժեշտությունը, մասնավորապես՝ մամոգրաֆիկ հետազոտության։ Այս փաստը հաշվի առնելով, դպրոցում տեղի ունեցավ դասընթաց սկսնակների և այն մասնագետների համար, ովքեր ցանկանում են ինքնուրույն մեկնաբանել մամոգրամները։

Իր գիտելիքներով մեր մասնակիցների հետ կիսվեց Նաիրի ԲԿ-ի ռադիոլոգ Լուսինե Հակոբյանը։ Դասընթացի մասնակիցները ծանոթացան կրծքագեղձերի հետազոտության մամոգրաֆիկ մեթոդին, դրա բազային ասպեկտներին։ Սովորեցին, թե որքան կարևոր է լավ որակի մամոգրամներ ստանալը, քննարկեցին կրծքագեղձերի նորմալ անատոմիան, մամոգրաֆիկ հետազոտման դիրքերը, սովորեցին BI-RADS դասակարգման պահանջները, վերլուծեցին բազմաթիվ հետաքրքիր կլինիկական դեպքերի մամոգրամներ։