Post cover

Ծնկահոդի պաթոլոգիաների ՈՒՁ ախտորոշման հիմքերը

Ստեղծված 1 տարի առաջ

Ռադիոլոգիայի հայկական դպրոցում ավարտվեց ևս մեկ դասընթաց, որն անցկացրեց Նաիրի բժշկական կենտրոնի ռադիոլոգ՝ բ.գ.թ. Գայանե Այվազյանը։

Դասընթացը նվիրված էր ծնկահոդի պաթոլոգիաների ՈւՁ ախտորոշմանը։

Երեք օրում մասնակիցները սովորեցին ՈւՁ մեթոդիկան, ծնկահոդի անատոմիան, դրա տարբերակները և մի շարք ախտաբանական փոփոխություններ։

Բազային դասընթացը բաղկացած էր դասախոսություններից և գործնական դասերից, որոնք անցնում էին անմիջական մթնոլորտում, ինտերակտիվ ձևաչափով։ Մասնակիցներից յուրաքանչյուրը հնարավորություն ունեցավ մի քանի անգամ իրականացնելու ՈւՁ հետազոտություն կենդանի մոդելի վրա՝ կիրառելով ստացած նոր գիտելիքները։ Որոշ ախտաբանական վիճակներ գնահատվեցին անմիջապես բուժառուներին հետազոտելով։

Հետազոտություններից հետո դասընթացավարի օգնությամբ մասնակիցները սովորեցին նկարագրության ձևակերպումը։

Սովորած գիտելիքներն ամրապնդելու նպատակով հաջորդող դասերին մասնակիցները նախ կրկնում էին նախորդ դասի նյութը՝ պատասխանելով թեստերի հարցերին:

Դասընթացի ավարտին դպրոցի տնօրեն Կոստան Գալումյանը և դասախոս Գայանե Այվազյանը հանձնեցին մասանկիցներին ՌՀԴ դիպլոմներ։ Մասնակիցները կստանան նաև ԱՆ վկայականներ՝ ՇՄԶ 7 կրեդիտով (5 տեսական և 2 գործնական):

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասանկիցներին և մեծ սիրով սպասում ենք հաջորդ ծրագրերին։