Post cover

Ենթաստամոքսային գեղձի ՀՇ

Ստեղծված 1 տարի առաջ

Վերջերս Ռադիոլոգիայի դպրոցում տեղի ունեցավ ինտերակտիվ դասընթաց՝ նվիրված ենթաստամոքսային գեղձի պաթոլոգիաներին, որի ընթացքում բ.գ.թ., ճառագայթաբան Հովհաննես Վարդևանյանը կիսվեց մասնակիցների հետ իր ունեցած հետաքրքիր փորձով։

Քննարկվեցին կարևոր թեմաներ.սկսած ենթաստամոքսային գեղձի անատոմիայից մինչև գեղձի քաղցկեղի արմատական և ամոքիչ վիրաբուժական միջամտություններ, դրանցից առաջացած բարդություններ և ռեցեդիվներ։ Բժ. Վարդևանյանը դասընթացի առաջին օրը խոսեց ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի տարբերակիչ ախտորոշումից, նրա տարածվածության և մասնահատելիության գնահատումից։ Մնացած օրերին մասնակիցները լսեցին դասախոսություն ենթաստամոքսային գեղձի կիստոզ, գերանոթավորված գոյացությունների մասին։

Յուրաքանչյուր դասի սկզբում կատարվում էր ինտերակտիվ թեստավորում՝ նախորդ օրվա գիտելիքները ամրապնդելու նպատակով, իսկ վերջում՝ ներկայացվում էին կլինիկական դեպքեր և մասնակից-բժիշկները պետք է ինքնուրույն դնեին վերջնական ախտորոշում։