Post cover

Ամեն ինչում դրենաժն է մեղավոր

Ստեղծված 1 տարի առաջ

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալասարանի (ԵՊԲՀ) պրոֆեսոր Նելլի Խոստիկյանի անվան լսարանը հյուրընկալել էր ռադիոլոգիայի առաջատար մասնագետներին և կլինիկական օրդինատորներին։

 

Տեղի ունեցավ Ռադիոլոգիայի հայկական դպրոցի (ASOR) և Երևանի Պետական Բժշկական Համալսարանի համատեղ կազմակերպած սեմինար, որը նվիրված էր օնկոլոգիական հիվանդների կրծքային և որովայնային բարդություններին և կրում էր «Ամեն ինչում դրենաժն է մեղավոր» խորագիրը:

 

Սեմինարն անցկացրեց Ռուսաստանի Դաշնությունից ժամանած Ն. Ի. Պիրոգովի անվան բժշկական համալսարանի ճառագայթային ախտորոշման և թերապիայի բաժնի ասիստենտ, բ.գ.թ. ռադիոլոգ Անտոն Վինոկուրովը։ Քննարկվեցին մի շարք կլինիկական դեպքեր։

 

Բժիշկ Վինուկորովը կիսվեց իր բազմամյա փորձի ընթացքում հանդիպած բարդգույն և հակասական կլինիկական դեպքերով և վարման տակտիկայով, պատասխանեց բազմաթիվ հարցերի։

 

Շնորհակալություն ենք հայտնում սեմինարի բոլոր կազմակերպիչներին, ովքեր մեզ նվիրեցին ևս մեկ ռադիոլոգիական հագեցած օր։

 

Ռադիոլոգիայի դպրոցի այլ դասընթացների մասին տեղեկանալու համար կարող եք հետևել կայքի և ֆեսբուքյան էջի թարմացումներին։ Դասընթացներին կարող են մասնակցել ոչ միայն ռադիոլոգները, այլև այն մասնագետները, ում հետաքրքիր է հիվանդությունների ախտորոշումը և տարբերակումը։